Վրաստանը ողջունում է Ուկրաինայի նոր կառավարությանը

Վրաստանի արտգործնախարարություն ողջունում է Ուկրաինայի նոր կառավարությանը և նրա հետ համագործակցության պատրաստակամություն հայտնում: Այս մասին ասված է Վրաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ, փոխանցում է վրացական «Ինտերպրեսնյուզ» լրատվական գործակալությունը:
Վրաստանի արտգործանխարարությունը հույս է հայտնում, որ Ուկրաինայի նոր իշխանությունները գործուն քայլեր կձեռնարկեն ուկրաինացի ժողովրդի վստահությունը արդարացնելու, ճգնաժամը հաղթահարելու, երկրի միասնականությունը, տարածքային ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ժողովրդավարական նախագահական ընտրությունների անցկացումը ապահովելու համար:
«Վրաստանի արգործանախարարությունը ևս մեկ անգամ իր համերաշխությունն է հայտնում ուկրաինացի ժողովրդին և հաջողություններ մաղթում նոր կառավարությանը, զարգացում երկրին՝ այս կարևոր փուլի ընթացքում: Դրա հետ միաժամանակ մենք կառավարության անունից Ուկրաինայի նոր իշխանությունների հետ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնում՝ կիսելու պետականաշինության գործում մեր փորձը», -ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել