Տեղական ընտրությունները՝ դիտորդների աչքով

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը մարտի 9-ին մի քանի տասնյակ համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացրել՝ ներկա լինելով ավելի քան տասը համայնքում։ ՍիվիլՆեթը զրուցել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանի և «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպության ներկայացուցիչ Տիգրան Եգորյանի հետ։ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը գործում է շուրջ մեկ տարի։ Այն ստեղծել են չորս կազմակերպություններ՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը, «Իրավունքի Եվրոպա միավորումը», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը։

Մեկնաբանել