2015թ. Աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի 3 շախմատիստ

Երևանում ավարտված աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանին նվիրված շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում ամենաշատ մասնակիցներով ներկայացված է եղել Հայաստանը (մոտ 80 շախմատիստ), հաղորդում է Armsport.am-ը:

Նրանցից միայն երեքին՝ գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանին (10), Գաբրիել Սարգյսանին (16) և Սամվել Տեր-Սահակյանին (22) հաջողվել է հայտնվել այն 23 երջանիկ շախմատիստների թվում, որոնք իրավունք նվաճեցին հաջորդ տարի մասնակցել Աշխարհի Գավաթի խաղարկությանը:

Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթող էր ճանաչվել Ալեքսանդր Մոտիլևը, ով վերջին տուրում ոչ-ոքի ավարտեց պարտիան Դավիդ Նավարայի հետ։

Մեկնաբանել