Բակո Սահակյանն ընդունել է բարերար Միքայել Հարությունյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին ընդունել է բարերար Միքայել Հարությունյանին:
Ինչպես հաղորդում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:
Նախագահը բարձր է գնահատել բարերարների դերը Արցախի զարգացման գործում` ընդգծելով, որ դա կարեւոր է տնտեսական, քաղաքական եւ բարոյական տեսանկյուններից:

Մեկնաբանել