Արամ MP3-ն` «Եվրատեսիլ-2014»-ի եզրափակիչում

«Եվրատեսիլ» երգի մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արամ MP3-ն` իր Not Alone երգով, Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում մայիսի 6-ի ուշ երեկոյան հաղթահարեց մրցույթի կիսաեզրափակիչ փուլը և անցավ եզրափակիչ:

Եզրափակիչ փուլ անցան նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Հունգարիայի, Մոնտենեգրոյի, Սան Մարինոյի, Շվեդիայի, Իսլանդիայի և Նիդեռլանդների մասնակիցները:

Not Alone երգի խոսքերի հեղինակը «Վիտամին» ակումբի անդամ, երգչի ընկեր Գարիկ Պապոյանն է, երաժշտության հեղինակը` Արամ MP3-ն:

Ավելի վաղ Հայաստանի պատվիրակին հաջողություն էր մաղթել նաև աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

Այս տարի «Եվրատեսիլին» մասնակցում է 37 երկիր: Մրցույթի կիսաեզրափակիչ երկրորդ փուլը տեղի կունենա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: