Մարիուպոլում մայիսի 10-ը սգո օր է հայտարարված

Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում, որտեղ նախօրեին ուկրաինացի զինվորականների և ռուսամետ ակտիվիստների միջև բախումների հետևանքով 7 մարդ (ըստ նախնական տվյալների) է զոհվել և տուժել մոտ 40-ը, մայիսի 10 սգո օր է հայտարարվել:

«Մարիուպոլի քաղաքային խորհուրդը ցավակցություններ է հղում զոհերի հարազատներին ու մերձավորներին»,-ասված է քաղաքային խորհրդի հայտարարության մեջ։

Մայիսի 9-ին Ուկրաինայի Ազգային գվարդիայի մարտիկների և ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» կողմնակիցների միջև քաղաքային ոստիկանության շենքում բախումներ են տեղի ունեցել, որի հետևանքով շենքում հրդեհ է բռնկվել: Հակամարտության կենտրոն դարձած շինությունն ամբողջությամբ ոչնչացվել է:

Մեկնաբանել