Իրանում դատարանը վճռել է արգելափակել Instagram-ը

Իրանում դատարանը որոշում է ընդունել երկրի տարածքում արգելափակել լուսնկարների փոխանակման Instagram ծառայությունը։ Այս մասին հաղորդում է իրանական Mehr կիսապաշտոնական գործակալությունը։

Որոշումն ընդունվել է մասնավոր հայցի հիման վրա, որի մանրամասները չեն հաղորդվում։

Դատարանը վճռել է Instagram-ն արգելափակել՝ պայմանավորված անձնական կյանքի անձեռնմխելիության մտավախություններով։

Դատարանի որոշումը փոխանցվել է Իրանի հեռահաղորդակցության նախարարություն՝ արգելու կայքը։

Իրանում արգելված են նաև Twitter և Facebook սոցցանցերը, սակայն առանձին սերվերների միջոցով դրանց նկատմամբ մատչում հնարավոր է ստանալ։

Մեկնաբանել