Գնացեք և աշխատեք՝ «Դ!եմ եմ»-ը վարչապետին

Հունիսի 11-ին «Դ!եմ եմ» թիմը կազմակերպել էր Սատարման երթ՝ ի պաշտպանություն բոլոր այն քաղաքացիների, որոնք գործատուների կողմից ենթարկվում են ճնշումների: Ակցիայի մասնակիցները, երթի բնականոն ընթացքն ապահովելու հարցում տարաձայնություններ ունենալով ոստիկանների հետ, ստիպված եղան երկու անգամ նստել փողոցում։ Կառավարության շենքի մոտ Հովիկ Աբրահամյանը փորձեց բանակցել նրանց հետ, բայց «Դ!եմ եմ»-ը հրաժարվեց խոսել վարչապետի հետ։

Մեկնաբանել