Վստահ չեմ, որ Բրազիլիան կհաղթի Կոլումբիային. Ռոնալդո

Աշխարհի կրկնակի չեմպիոն բրազիլացի Ռոնալդոն վստահ չէ, որ իր երկրի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում կարողանալու է հաղթել Կոլումբիայի ընտրանուն:

«Մենք շատ անհանգիստ ենք, քանի որ Բրազիլիայի հավաքականը կարող է լքել Մունդիալը: Կոլումբիայի ընտրանին, ի տարբերություն Չիլիի, իսկապես հրաշալի խաղ է ցուցադրում: Բացի այդ, գիտենք` ինչի է ընդունակ Խամես Ռոդրիգեսը: Նա յուրահատուկ, շատ յուրահատուկ տղա է: Վստահ չեմ մեր հաղթանակին, բայց հուսով եմ` հաջորդ փուլ կանցնենք»,- Ռոնալդոյի խոսքն է մեջբերում Goal.com-ը:

Մեկնաբանել