Սահմանամերձ գյուղերում գիշերը կրակոցներ չեն հնչել

Օգոստոսի 11-ի գիշերը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ կրակոցներ չեն հնչել: Այգեպարի, Ներքին Կարմիրաղբյուրի և Չինարիի գյուղապետերը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեցին, որ գիշերը գյուղերում հիմնականում հանգիստ է անցել:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել էր ղարաբաղյան խնդիրը և կարևորվել դրա խաղաղ կարգավորումը:

Վերջին երկու շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի և շփման գծի ողջ երկայնքով մի շարք բախումներ էին եղել, որոնց արդյունքում շուրջ երեք տասնյակ զոհ է եղել երկու կողմից, առավելապես՝ ադրբեջանական:

Մեկնաբանել