101 անվճար կայանատեղի` հաշմանդամություն ունեցողների համար

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց կողմից վարվող կամ այդ անձանց տեղափոխող ավտոտրանսպորտային միջոցների կայանման համար Երևանի վճարովի ավտոկայանատեղերում առանձնացվել, նշագծվել և կահավորվել են 101 հատուկ տարածք:

Քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն` այդ տարածքները հաշմանդամություն ունեցող անձանց կտրամադրվեն անվճար հիմունքներով: Հաշմանդամություն ունեցողների համար նախատեսված կայանատեղիների կահավորումը մեկնարկել էր հուլիսի 1-ին և այժմ ավարտված է: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ պատրաստվել է նաև հաշմանդամություն ունեցողների մեքենաներին փակցվող տարբերանշանը, որը ստանալու համար վերոնշյալ անձիք, ավագանու սահմանած կարգով, կարող են դիմել քաղաքապետարան` ներկայացնելով Երևանի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Համապատասխան որոշումը Երևանի ավագանին ընդունել էր հունիսի 24-ի նիստում: Ի դեպ` ՍիվիլՆեթն ավելի վաղ գրել էր, որ անվճար կայանատեղերից կարող են օգտվելնաև հաշմանդամություն ունեցող այն անձանց հարազատները կամ խնամակալները, որոնք անձամբ չեն կարող մեքենա վարել:

Մեկնաբանել