Անկախ Հայաստանը 23 տարեկան է

Սեպտեմբերի 21-ը Հայաստանի անկախության տոնն է։ Անկախ Հայաստանը այսօր դառնում է 23 տարեկան։

1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե։ Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին։

Երևանում տոնի առթիվ կանցկացվեն մի շարք միջոցառումներ։ Սեպտեմբերի 21-ին Հայաստանի ազգային պատկերասրահը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Հայաստանի պատմության թան­գա­րանն այցե­լուների համար բաց կլինեն ժամը 15:00-ից մինչև 21:00-ն։

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Կամերային երաժշտության համերգ»։ Երևանյան 8-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում ելույթ կունենան դաշնակահար Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին (Ֆրանսիա), ջութակահար Անուշ Նիկողոսյանը, թավջութակահար Ալեքսադր Չաուշյանը (Մեծ Բրիտանիա), ալտահար Յանա Դարյանը, կոնտրաբասահար Կարեն Խաչատրյանը։ Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում ելույթ կունենա Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը։

Մեկնաբանել