Ռոնալդուի պոկերն ու Ռեալի հերթական խոշոր հաշվով հաղթանակը

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի մեկնարկային խաղում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 5:1 հաշվով պարտության մատնեց «Էլչեին» և վաստակած 9 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական: «Արքայական» ակումբի կազմում պոկերի հեղինակ դարձավ Կրիշտիանո Ռոնալդուն (28′, 11 մետրանոց, 32′ 80′, 11 մետրանոց, 90′): Մեկ անգամ էլ աչքի ընկավ Գարեթ Բեյլը (20′): «Էլչեի» միակ գոլը 11 մետրանոց նշակետից խփեց Էդու Ալբակարը (15′):

Այսպիսով, Իսպանիայի առաջնությունը ոչ այնքան հաջող մեկնարկած «Ռեալը» երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով հաղթանակն է տանում, իսկ Կրիշտանո Ռոնալդուն 3 օրում 7 գոլի հեղինակ է դառնում: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին կայացած 3-րդ տուրում մադրիդցները 8:2 հաշվով հաղթեցին «Դեպորտիվոյին», իսկ Ռոնալդուն դարձավ հեթ տրիկի հեղինակ:

Մեկնաբանել