Ռաֆայել Նադալը Աստանայում թենիս կղախա Նազարբաևի հետ

Այսօր աշխարհի ուժեղագույն թենիսիստներից մեկը՝ իսպանացի Ռաֆայել Նադալը, ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանա, ուր ցուցադրական հանդիպում է անցկացնելու ֆրանսիացի Ժո Վիլֆրիդ Ցոնգայի հետ։

Նադալը հայտարարել է, որ այստեղ է ժամանել Ղազախստանի թենիսի ֆեդերացիայի նախագահի հրավերով, և որ քաղաքն իրեն դուր է եկել։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք իսպանացին թենիսի հանդիպում կանցկացնի Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, Նադալն ասել է, որ ուրախությամբ կընդունի այդ հրավերը։ Այս մասին հաղորդում է Vesti.kz-ն։

Տեղեկացնենք, որ Նազարբաևը թենիսի սիրահար է, և որոշ աղբյուրների համաձայն՝ Նադալին հրավիրել են ոչ թե ցուցադրական խաղի, այլ Նազարբաևի հետ հանդիպում կազմակերպելու համար։

Ներկայում աշխարհի առաջին ռակետը երրորն է պրոֆեսիոնալ թենիսիստների վարկանշային աղյուսակում։

Մեկնաբանել