Հրապարակվել են ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների անունները

Արդարադատության նախարարությունը հրապարակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացնելիք դատավորների մրցույթին դիմած անձանց ցանկը։ 2014 թ. սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ: Սահմանված ժամկետում դիմած հավակնորդներն են`

1. Հակոբ Գեղամի Ղարախանյան – մինչը 2013 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ,

2. Նելիկ Նիկողոսի Հարությունյան- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,

3. Դավիթ Մհերի Խաչատուրյան- «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս

4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան- ԵՊՀ եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս

5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,

6. Արմեն Միխաիլի Մելքումյան- «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ

7. Արայիկ Գառնիկի Ղազարյան- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս,

8. Դավիթ Լեւոնի Հակոբյան – «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների եւ գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպություն` իրավախորհրդատու

9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան – Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

10. Վահե Միշայի Գրիգորյան – փաստաբան,

11. Արմեն Շուրայի Հարությունյան – Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,

12. Արայիկ Միխաիլի Մելքումյան- Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

13. Նորա Արայիկի Կարապետյան – Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,

14. Արման Ֆրեդերիկի Սարվարյան – Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս:

Մեկնաբանել