Օմբուդսմենն ու Ֆրանսիայի դեսպանը իրավական խնդիրներ են քննարկել

ombudsՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյի հրավերով դեսպանի կեցավայրում աշխատանքային ճաշ է ունեցել նրա հետ:

Օմբուդսմենի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն` օմբուդսմենը և դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հարցեր: Մասնավորապես, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի իրավական համակարգի բարեփոխումների ընթացքին և մի շարք այլ խնդիրների:

Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը:

Կարեն Անդրեասյանը, իր հերթին, կարևորել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցությունը՝ շեշտելով, որ դեսպանությունը օմբուդսմենի գրասենյակի լավագույն գործընկերներից է:

Մեկնաբանել