Ջոկովիչն առանց պայքարի հաղթեց թենիսի ամփոփիչ մրցաշարը

1353069-29055284-1600-900

Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնում ընթացող թենիսի ամփոփիչ մրցաշարի կարևորագույն հանդիպումը չկայացավ. աշխարհի երկրորդ ռակետ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվեց կորտ մտնել, ինչի արդյունքում ATP վարկանիշային աղյուսակի առաջատար սերբ Նովակ Ջոկովիչն առանց պայքարի նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Այսպիսով, Ջոկովիչը 3-րդ անգամ անընդմեջ հռչակվեց ամփոփիչ մրցաշարի չեմպիոն, մեկ անգամ էլ Նովակն այս մրցաշարը հաղթել է 2008 թվականին, իսկ Ֆեդերերն ամփոփիչ մրցաշարը հաղթել է 6 անգամ` 2003, 2004, 2006, 2007, 2010, 2011 թվականներին:

Մեկնաբանել