Զինվորական ծառայությունից 20 հազար դոլարով անօրինական ազատման դեպք է կանխվել

KasharqՊաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ քաղաքացի Սպարտակ Կառլենի Համբարձումյանը և նախկին զինվորական, գնդապետ Տիգրան Մարատի Մանուկյանը, չարաշահելով քաղաքացիներ Վարդան Ռազմիկի Ավետիսյանի և Ժորա Սարգսի Պալոյանի վստահությունը, խաբեությամբ նրանցից վերցրել են 20000 դոլար՝ Ավետիսյանի և Պալոյանի որդիներին հիվանդության պատրվակով ազատեն զինվորական ծառայությունից: Ինչպես հաղորդում են պաշտապանության նախարարության մամուլի ծառայությունից, դեպքը կանխվել ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում:

Փաստի առթիվ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Տիգրան Մանուկյանը և Սպարտակ Համբարձումյանը ձերբակալվել են:

Մեկնաբանել