Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում շարունակվեց քննարկումը Եվրասիական տնտեսական միությանը միանալու Հայաստանի ստորագրած պայմանագրի շուրջ։ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը սկսեց ռուսերեն տեքստ ընթերցել։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը զգուշացրեց, որ «Լեզվի մասին» օրենքն է խախտում։ Փոստանջյանը հակադարձեց, որ պայմանագրին կողմ քվեարկելու դեպքում «բոլորդ եք այս ամբիոնից ռուսերեն խոսելու»:
Այս ամբիոնից ռուսերեն եք խոսելու
-
ԵՄ դեսպանը խոստացել է քննարկել Խնձորեսկի ճանապարհների բարելավման հարցը
Մայիսի 23-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքում նշվեց «Եվրոպայի օրը»։ Այս տարի միջոցառումների մեկնարկը տրվեց «Եվրոպան մենք ենք» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսով։Ներկայացվեցին Սյունիքում ԵՄ ֆինանսական աջակցությամբ իրականացված ծրագրերի մասնակիցների գրանցած հաջողությունները։
-
Հաջողելու համար բողոքի շարժումները պետք է մերժեն Քոչարյանին և հայդատականությունը.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշել է գերտերությունների հակամարտության մեջ: Նա դարձել է արևմտյան ճամբարի բաստիոնը, նշում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ անթույլատրելի է գերտերությունների պատերազմում «որպես խաղադրույք դնել ազգի բախտը»:
-
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է
Ապրիլի 20-ից Տավուշի մարզում և բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների ընթացքում կատարված հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ բողոքի ակցիայի մասնակից քաղաքացիների կողմից կատարված առերևույթ հանցավոր դրսևորումների առթիվ նախաձեռնվել է ընդհանուր 30 քրեական վարույթ։ Դրանք նախաձեռնվել են Տավուշի մարզում, Երևան քաղաքում և մյուս մարզերում ավտոճանապարհները փակելու ընթացքում կատարված առերևույթ խուլիգանական արարքների, դրանց ընթացքում գույքերի դիտավորյալ վնասման, ֆիզիկական ներգործության, ոստիկանության աշխատակցի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ավտոմեքենաներով ճանապարհները փակելու, անվադողեր հրկիզելով երթևեկությունը խաթարելու, ինչպես նաև՝ ապօրինի սառը զենք կրելու, հավաքներին մասնակցելու նպատակով քաղաքացիներին շահագրգռելու, լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, այլոց նկատմամբ […]
-
Վաղամեռիկ խաղաղապահություն․ ինչպես ռուսները եկան, տեսան և չհաղթեցին
2024-ի մայիսին ռուս խաղաղապահները վերջնականապես լքեցին Լեռնային Ղարաբաղը։ Այս տեսանյութն անդրադառնում է Ռուսաստանի՝ Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահներ տեղակայելու տասնամյակների ջանքերին և 2020-ի պատերազմից հետո տեղակայված խաղաղապահ առաքելության վաղաժամկետ ընդհատմանը։
-
Եկեղեցի-պետություն փոխհարաբերությունների անցյալի ու նրբությունների շուրջ
Աշխարհիկ և հոգևոր իշխանությունների փոխհարաբերությունների վերաբերյալ պատմական համեմատությունների անցկացումը հաճախ անտեղի է, չի արտահայտում ժամանակի ոգին, ասում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Ըստ նրա՝ առաջին հերթին խոսքը վերաբերում է ինքնության խնդրին, որի վերաբերյալ ընկալումները ներկայում և անցյալում շատ տարբեր են։
-
Մայիսի 24-26-ին Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ մայիսի 24-26-ին Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ՝ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված։ Առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքանով կբարձրանա։ «Երևանում մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է կարկուտ։ Մայիսի 27-29-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 16-20մ/վ արագությամբ։ Մարզերում մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ին ողջ հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ […]