Հայրենադարձվել է Ադրբեջանում ներկալված հայ ընտանիքը

red-crossՀայաստանը վերադարձրել է իր  հինգ քաղաքացիներին՝  երեք երեխայով ընտանիք, որոնք Ադրբեջանում էին պահվում վերջին չորս տարում: Այս մասին տեղեկացրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան  գրառմամբ:

Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) hայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին: Նա նշեց, որ ներկալված ընտանիքի հայրենադարձումը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին՝ ԿԽՄԿ միջնորդությամբ:  Զառա Ամատունին տեղեկացրեց նաև, որ այս տարիների ընթացքում Կարմիր խաչի ներկայացուցիչները պարբերաբար այցելել են ընտանիքին՝ կապ պահպանելով նաև նրանց հարազատների հետ: