Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն բրիտանական BBC հեռուստաալիքի կողմից ճանաչվել է տարվա մարդ մարզական աշխարհում։
2014 թվականին Ռոնալդուն ստացել է իր երկրորդ «Ոսկե գնդակը», հաղթել Չեմպիոնների լիգայում, մասնակցում է իր թիմի հաղթական ռեկորդային շարքին, բարելավել է բազմաթիվ անձնական ռեկորդներ։
Ռոնալդուն նաև համարվում է «Ոսկե գնդակ» 2014-ի մրցանակը ստանալու ամենահավանական թեկնածուն։
Տեղեկացնենք նաև, որ BBC-ն Մեծ Բրիտանիայի լավագույն մարզիկ է ճանաչել Ֆորմուլա 1-ի բրիտանացի ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնին։