Շվեդիայում ադրբեջանալեզու հեռուստաալիք կբացվի

nal_7Շվեդիայում ադրբեջանալեզու հեռուստաալիք կբացվի՝ EvroAz: Նախագծի հեղինակներն ասել են, որ մոտ ապագայում տեղի կունենա հեռուստաալիքի շնորհանդեսը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառաայությունը:

Հեռուստաալիքը հիմնվել է Շվեդիայի թուրքական և ադրբեջանական համայնքների կողմից, և Շվեդիայի ռադիոհեռուստահեռարձակողի կողմից արդեն ստացել է արտոնագիր: Հեռուստաալիքը կսկսի գործել 2015թ. երկրորդ կեսից: Նախագծի հեղինակների կարծիքով՝ իրենց «գլխավոր նպատակը ադրբեջանական մշակույթի, արվեստի, խոհանոցի և լեզվի քարոզչությունն է Եվրոպայում և թյուրքախոս երկրներում»:

Մեկնաբանել