Առաջիկա օրերին՝ առանց տեղումների եղանակ

RainԴեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:Ինչպես հաղորդում են արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայությունից, Արարատյան դաշտում գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:Օդի ջերմաստիճանը 19-22-ին էապես չի փոխվի, 23-ին կնվազի 1-2 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 19-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան կդիտվի մառախուղ:

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 19-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարսի ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: