Ֆուտբոլը պարտադիր առարկա է դարձել Չինաստանի դպրոցներում

131202231915-oecd-education-indonesia-2-horizontal-gallery

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը նախապատարստել է երկրում ֆուտբոլի զարգացման ծրագիր։ Այս մասին հաղորդում է The Economist ամսագիրը։

Սի Ցզինպինը կարծիք է հայտնել, որ այս քայլը թույլ կտա Չինաստանին ապագայում որակավորվել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի համար, մասնակցել մրցաշարին և հաղթել այն։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլը պարտադիր առարկա կդառնա չինական դպրոցներում։ 2017 թվականին շուրջ 20 հազար դպրոցներ կունենան նոր մարզադաշտեր և բազաներ։

Ըստ Չինաստանի մարզական ղեկավարության՝ այս քայլը թույլ կտա ուեննալ 100 հազար նոր ֆուտբոլիստներ միջնաժամկետ կտրվածքով։ Իսկ 2016 թվականից համալսարաններ ընդունվող դիմորդները կարող են քննություն հանձնել ֆուտբոլ առարկայից։

Ներկայում Չինաստանը ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում զբաղեցնում է 88-րդ հորիզոնականը։ 1.3 մլրդ բնակչություն ունեցող երկրի ազգային հավաքականը միայն մեկ անգամ է մասնակցել Մունդիալին։ Դա տեղի է ունեցել 2002 թվականին։