Վնասվածք ունեցող «Բավարիայի» ֆուտբոլիստների տրանսֆերային գինը կազմում է 226 միլիոն եվրո

lahm-injury

Այսօր գերմանական Transfermarkt կայքը հրապարակել է հետաքրքիր վիճակագրություն, որը վերաբերում է Մյունխենի «Բավարիայի» վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին: Պարզվում է, որ նրանց տրանսֆերային ընդհանուր գինը կազմում է շուրջ 226 միլիոն եվրո:

Երեկվա դրությամբ Մյունխենի «Բավարիան» ուներ 11 ֆուտբոլիստ, ովքեր չեն կարող այսօր մասնակցել Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի «Բավարիա» – «Մայնց» հանդիպմանը:

Վնասվածք ունեցողների թվում են Ռոբերտ Լևանդովսկին, Խաբի Ալոնսոն, Մեհդի Բենաթիան, Սեբաստիան Ռոդեն, Թոմ Շտարկեն, Ֆիլիպ Լամը, Դավիդ Ալաբան, Տիագուն, Կլաուդիո Պիսարոն, Չավի Մարտինեսը, Հոլգեր Բադշտուբերը:

Մեկնաբանել