Ռեալը Գարեթ Բեյլին չի վաճառի նույնիսկ 300 միլիոն եվրոյով

Real-Madrid-v-Atletico-de-Madrid-UEFA-Champions-League-Final

Մադրիդի «Ռեալը» չի պատարստում վաճառել կիսապաշտպան Գարեթ Բեյլին։

Ինչպես տեղեկացնում է իսպանական AS մարզական պարբերականը, թիմն ապագայում կառուցվելու է ուելսցի կիսապաշտպանի և խաղարկողի շուրջ։ Բացի այդ, «արքայական» ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ապագայում Բեյլը կարող է պայքարել «Ոսկե գնդակի» համար։

Marca-ն գրում է, որ Մադրիդի «Ռեալը» Բեյլին չի վաճառի նույնիսկ 300 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը «Ռեալ» է տեղափոխվել անգլիական «Տոտենհեմից» 2013 թվականին։ Տարբեր տեղեկություններով՝ իսպանական կողմը «Տոտենհեմին» վճարել է մոտ 100 միլիոն եվրո։

Մեկնաբանել