Վերաքննիչն անփոփոխ թողեց Շանթի գործով վճիռը

Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատաական նիստ, հոկտեմբերի 15, 2014թ.: Լուսանկրաը` Ֆոտոլուրի:

ՀՀ Վերաքննիչ դատարանը փետրվարի 2-ին անփոփոխ թողեց «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և նրա 12 համախոհների գործով առաջին ատյանի դատարանի վճիռը:

Շանթ Հարությունյանը և նրա համախոհները մեղադրվում էին 2013թ. նոյեմբերին հասարակական կարգը խախտելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու համար։

2014թ. hոկտեմբերի 17-ին Շանթ Հարությունյանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման, նրա որդին՝ Շահեն Հարությունյանը՝ չորս տարվա պայմանական ազատազրկման։ Շանթ Հարությունյանի համախոհներից Ալբերտ Մարգարյանը դատապարտվեց վեց, Ալեք Պողոսյանը՝ չորս, Արմեն Հովհաննիսյանը` երկու, Ավետիս Ավետիսյանը և Լիպարիտ Պետրոսյանը` հինգ, Մկրտիչ Հովհաննիսյանը` չորս, Տիգրան Պետրոսյանը` մեկ, Վահե Մկրտչյանը` յոթ, Վարդան Վարդանյանը` հինգ, Սևակ Մնացականյանը մեկուկես, Հայկ Հարությունյանը չորսուկես տարվա ազատազրկման, իսկ Միսաք Առաքելյանը՝ 50 հազար դրամ տուգանքի:

Մեկնաբանել