Ռուսաստանը $5 մլն է հատկացնում Տավուշի մարզին

RA PM Tigran Sargsyan pays a working visit to Tavush marzՌուսաստանի կառավարությունը 5 մլն դոլար կհատկացնի ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին՝ Տավուշի մարզում ծրագրեր իրականացնելու համար։

Ռուսաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ՌԴ կառավարությունը հունվարի 21-ի կարգադրությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրին հատկացրել է 5 մլն դոլար` Հայաստանում 2015-2019 թթ. «Գյուղական շրջանների զարգացմանը համալիր աջակցություն. համայնքների կայունության բարձրացում» նախագծի իրականացման համար:

Նախագիծը նախատեսում է Տավուշի մարզում համալիր միջոցառումների իրականացում` ուղղված մարզի համաչափ զարգացմանը, գյուղատնտեսական գործունեությունից ստացվող եկամուտների ավելացմանը, աղքատության կրճատմանը և բնակչության կենսամակարդակի բարձրացմանը: Նախագծի շահառուների թիվը կկազմի 62 հազ. հոգի:

«Ռուսաստանի` այս նախագծի ֆինանսավորումն ու փորձագիատեխնիկական աջակցությունը մեր երկրի կողմից գործնական ներդրում կլինի Հայաստանի` ՄԱԿ-ի հազարամյակի զարգացման նպատակներին հասնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերում: Նախագիծը նաև կծառայի Հայաստանի հետ մեր երկրի ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանը»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրությունում:

Մեկնաբանել