Մնացական Ալեքսանյանին մեղադրանք առաջադրվեց

MHM93208 copyԳյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի առնչությամբ ձերբակալված և երկու օր անց ազատ արձակված Մնացական Ալեքսանյանին փետրվարի 12-ին մեղաադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով (խուլիգանություն): Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նա նշեց, որ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Սառնաղբյուր գյուղի 22-ամյա բնակիչ Մնացական Ալեքսանյանը ձերբակալվել էր փետրվարի 4-ին: Նա մասնակցել էր Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ցույցին: Ակցիայի մասնակիցները պահանջում էին Գյումրիում հունվարի 12-ին Ավետսիյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով մեղադրյալ, ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավազորությանը: Այդ օրը ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել Ռուսաստանի հյուպատոսության շենքի մոտ:

Մնացական Ալեքսանյանի ձերբակալությունն առաջացրել էր սառնաբղյուրցիների և գյումրեցիների դժգոհությունը: Փետրվարի 6-ին մի խումբ քաղաքացիներ և նրա համագյուղացիները հավաքվել էին Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնի մոտ` նրան ազատ արձակելու պահանջով: Մի քանի ժամ ցույցի հետո Ալեքսանյանն  ազատ արձակվեց։