Դուք այլևս քաղաքական դաշտում անելիք չունեք․ Շարմազանով

Փետրվարի 23-ին Ազգային ժողովում ընդդիմության ներկայացրած «Կառավարման ճգնաժամի մասին» հայտարարության քննարկման ժամանակ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով ՀԱԿ պատգամավորների՝ իշխանությանն ուղղված քննադատություններին, ասաց․ «Քանի դեռ Հայաստանի քաղաքական դաշտում գործընթացները գաղափարական չեն, այլ անձնավորված, ապաքաղաքական դաշտում կլինեն ճգնաժամեր, սակայն ոչ թե իշխանության մեջ, այլ ընդդիմության և ոչ իշխանականների»։