ՀԱԿ-ի մարտի 1-ի հանրահավաքը` ուղիղ

FB banner 150301 operaՀայ ազգային կոնգրես կուսակցությունը մարտի 1-ին` ժամը 15:00-ին, Ազատության հրապարակում համազգային հանրահավաք կանցկացնի:

Ինչպես ասված է ՀԱԿ-ի փետրվարի 18-ի հայտարարությունում, «հանրահավաքում կվերլուծվի ստեղծված իրավիճակը և կներկայացվեն Համաժողովրդական շարժման հետագա անելիքները»:

ՍիվիլՆեթը հանրահավաքը կլուսաբանի ուղիղ հեռարձակմամբ: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ:

ՀԱԿ-ը 2008թ. մարտի 1-ի դեպքերի տարելիցի կապակցությամբ յուրաքանչյուր տարի` այդ օրը, հանրահավաք է կազմակերպում Ազատության հրապարակում, որին հաջորդում է մարտիմեկյան զոհերի հիշատակին նվիրված երթ դեպի Ալեքսանդր Մյասնիկյանի արձան:

Մեկնաբանել