Անճանաչելիորեն փոխված 7 իր՝ անցյալից

Առաջընթացը տեղում չի դոփում, մարդկային երևակայությունն ու գիտելիքները անընդհատ նորանոր հայտնագործություններ են ծնում: Ստորև ներկայացնում ենք առարկաներ, որոնք անճանաչելիորեն փոխվել են իրենց հայտնագործումից ի վեր, սակայն դրանց սկզբնական տարբերակները ևս հիացնում են իրենց նորարարական գաղափարով ու համարձակությամբ:

ՆոութբուքToshiba_T1100_In_BetriebԱռաջին նոութբուքերը՝ Gavilan (1983թ․) և Grid compass (1982թ․)Եթե սա բացված վիճակում ինչ-որ կերպ հիշեցնում է արդի նոութբուք, ապա փակված վիճակում դժվար է գուշակել, թե ինչ է:

Մազերի քիմիական գանգրացման սարքDauerwellen-Apparat1905թ․ գերմանացի Կառլ-Լյուդվիգ Նասլերի այս հայտնագործությունն այսպես էր օգտագործվում․ մոդելի մազերին ամրացվում էր տասներկու ծանր լատունե խողովակ, որոնք միացվում էին տաքացուցիչ էլեկտրական սարքի: Գործընթացը տևում էր 5 ժամ:

Տոստեր3076305-R3L8T8D-650-11Frary & Clark ֆիրմայի 1924թ․ այս տոստերն ամենաառաջինը չէ, սակայն ամենագեղեցիկն է: Հիմա նման բան չես գտնի:

Տպիչ3076155-R3L8T8D-650-9Սա առաջին գործող տպիչն է պատմության մեջ, ստեղծվել է 1834թ․ մաթեմատիկոս Չառլզ Բեբիջի հայտնագործության հիման վրա: Մոդելը, հին գծագրերի հիման վրա, հավաքվեց միայն 150 տարի անց:

Հաշվիչ3075655-R3L8T8D-650-4Սա մեկն է առաջին զանգվածային հաշվիչներից՝ Marchant XLA (1913թ․): Նման հաշվիչը դժվար թե գրպանդ դնես: Հարմարեցված էր մեծ խանութներում, հանրախանութներում և բանկային հաստատություններում օգտագործելու համար: Օգտագործման կանոնների թերթիկը բաղկացած էր 130 էջից:

Փրկարար բաճկոններ3075555-R3L8T8D-650-3Այսպիսի տեսք ունեին 1917թ․ ամերիկյան նավաստիների փրկարար բաճկոնները, կամ, ավելի ճիշտ, փրկարար ներքնակները:

Կոշտ սկավառակ3075455-R3L8T8D-650-21956թ․ IBM ընկերությունը ներկայացրեց մագնիսային դիսկերի վրա իր առաջին կուտակիչը: Այն կշռում էր ավելի քան մեկ տոննա և կարող էր կրել 5 մեգաբիթ ինֆորմացիա: Կես դար անցավ և այժմ ամենաթույլ iPhone 5S-ն ունի 112 գրամ կշիռ և 16 գիգաբայթ հիշողություն, ինչը մոտ 3200 անգամ ավելի է:

Մեկնաբանել