Լոս Անջելեսի Հոլիվուդ բուլվարի և Արևմտյան պողոտայի խաչմերուկը կվերանվանվի «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» և այդ տարածքում համապատասխան նշաններ կտեղադրվեն: Մարտի 18-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հավանություն է տվել խորհրդի անդամ Միթչ Օ՛Ֆարելի համապատասխան առաջարկին, հաղորդում է Мassispost.com կայքը:
Հոլիվուդի այդ տարածքում, որը անվանում են Փոքր Հայաստան (Little Armenia), հազարավոր հայեր են ապրում, և ամեն տարի հենց այս տարածքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երթ է անցկացվում:
«Ես ենթադրում եմ, որ այս հրապարակի խաչմերուկը հայ ժողովրդի ծանր վիճակի մշտական հիշեցումը կլինի»,- ասել է նախաձեռնության հեղինակը: