«Որ տուն ունենամ՝ նպաստն ինչի՞ս է պետք»

Վանաձորի բնակիչ Վրեժ Եգանյանն ամուսնացած է, ունի մեկ երեխա և ստիպված ապրում է տնակում, որն իրենց չի պատկանում: Օրավարձով աշխատում է ռեստորաններում, անում է տարբեր պատահական գործեր: Նպաստի համար պարբերաբար դիմում է Վանաձորի սոցիալական ծառայություն, սակայն մերժվում է, քանի որ ինքը տուն և գրանցում չունի, իսկ անօթևաններին օրենքով նպաստ չի հասնում:

Մեկնաբանել