Նալբանդյանը ողջունում է ԼՂ ընտրություններին միջազգային դիտորդների ներկայությունը

g_imageՄայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղում կայացած ազատ և մրցակցային խորհրդարանական ընտրությունների միջոցով Արցախի ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց ժողովրդավարական ճանապարհով իր ճակատագիրը տնօրինելու վճռականությունը: Այսպիսի հայտարարություն է արել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ի պատասխան «Արմենպրես» գործակալության՝ ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին հարցին, փոխանցում է արտգործանխաարարության կայքը:

«Ողջունելի է ընտրություններին հարյուրից ավելի միջազգային դիտորդների ներկայությունը, որոնց գնահատմամբ ընտրություններն անցել են կազմակերպված, թափանցիկ, միջազգային չափանիշներին համապատասխան»,- ասել է Նալբանդյանը:

ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ մայիսի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների քվեարկության արդյունքում 5%-ի շեմը հաղթահարել է ընտրություններին մասնակցած յոթ քաղաքակկան ուժերից հինգը՝ «Ազատ հայրենիքը», որը ստացել է ընտրողների ձայների 47.5%-ը, Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ 19.1%-ը, ՀՅԴ-ն՝ 18.81%-ը, «Շարժում 88»-ը՝ 6.93%-ը, «Ազգային վերածնունդը»՝ 5.38%-ը:

Մեծամասնական ընտրակարգով ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ 11 ընտրատարածքներից չորսում հաղթել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը, երեքում՝ ՀՅԴ-ն, երկուսում` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, մեկ ընտրատեղամասում` «Շարժում 88» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն, և մեկում` անկուսակցական ինքնաառաջադրված թեկնածուն:

Մեկնաբանել