Կառավարությունը 10 մլրդ դրամ է հատկացնում գյուղվարկերի համար

TH_FAO_agricultureԿառավարությունը 10 մլրդ դրամ կհատկացնի Կենտրոնական բանկին գյուղատնտեսության վարկավորման համար: Այս մասին կառավարության մայիսի 14-ի նիստին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով գյուղատնտեսության վարկավորման սուբսիդավորման հարցին, նշել է, թե քանի որ այժմ Կենտրոնական բանկը ռեսուրսի պակաս ունի, ինքը երեկ ուշ երեկոյան հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ: Որոշվել է պետբյուջեից 2015թ. ընթացքում 10 մլրդ դրամ հատկացնել Կենտրոնական բանկին, որն իր հերթին գումար կտրամադրի այդ ծրագրով զբաղվող բանկերին: Կառավարությունը դարձյալ կսուբսիդավորի տոկոսադրույքը՝ ապահովելով, որ գյուղացին վարկը ստանա 8 տոկոսով:

3 մլրդ դրամը կհատկացվի արդեն այս ամիս, իսկ 7 մլրդ-ը՝ մինչև տարեվերջ:

Կառավարության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ գյուղնախարարության և Կենտրոնական բանկի քննարկած ծրագրով՝ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը» և մի քանի այլ բանկեր գյուղվարկեր են տրամադրում տարեկան 14 տոկոսով , որի 6 տոկոսը սուբսիդավորում է կառավարությունը: Վարկը գյուղացուն հասնում է 8 տոկոսով:

Մեկնաբանել