Ռուս-ադրբեջանական զորավարժություններ Կասպիցում

385415348Ռուսաստանը և Ադրբեջանը Կասպից ծովում առաջին անգամ համատեղ զորավարժություններ կանցկացնեն: Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրության համաձայն՝ զորավարժություններին կմասնակցի շուրջ տասը նավ:

«Զինվորական պատվիրակությունների ներկայացուցիչները խորհրդակցությունների արդյունքում Կասպից ծովի կենտրոնական հատվածում 2015թ. սեպտեմբերին համատեղ զորավարժությունների անցկացման շուրջ համաձայնության են եկել»,- ասված է հաղորդագրությունում:

Զորավարժությունների ընթացքում զինվորականները կմշակեն Կասպյան նավատորմի և Ադրբեջանի փոխգործակցությունը «Կասպից ծովում նավարկության և միջազգային ծովային գործունեության անվտանգության ապահովման, ինչպես նաև ծովային և օդային թիրախներին համատեղ հարվածելու և վթարային նավերին օժանդակելու հարցում»:

Մեկնաբանել