Հայաստանը ողջունում է Պառլատինոյի կողմից Ցեղասպանության ճանաչումը

ParlatinoՀայաստանը ողջունում է Պառլատինոյի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հուլիսի 31-ին՝ Պառլատինոն՝ Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների 23 օրենսդիր մարմիններ միավորող Լատինամերիկյան խորհրդարանը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել։

«Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Լատինամերիկյան խորհրդարանի կողմից ընդունված այս բանաձևը համերաշխության և աջակցության ուղերձ է քաղաքակիրթ աշխարհին ժխտողականության դեմ պայքարում։

Վստահորեն կարելի է ասել, որ միջազգային նման հեղինակավոր կառույցի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման սկզբունքային դիրքորոշման արտահայտումը ծանրակշիռ ներդրում է ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում»,- ասված է Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունում:

Մեկնաբանել