Երևանի պատմության գետնափոր վկան

Maran Մեկուկեսդարյա մառանն այսօր

Երևանի պատմության վկաների թիվը տարեցտարի կրճատվում է: Քաղաքում ընթացող կառուցապատման աշխատանքները հաճախ կուլ են տալիս մի քանի դար ապրած շինություններ, գիշերվա խավարում գետնին հավասարեցնում դրանց աղյուսե պատերն ու կամարները: Սակայն ոչ պակաս հետաքրքիր են այդ շինությունների` հողի տակ ծածկված հատվածները: Նկուղներ, մառաններ, թունելներ` սրանք քաղաքի պատմությունը պարունակող ու միմյանց կապող անոթներն են, որոնց գոյության մասին մենք հաճախ տեղյակ էլ չենք էլ լինում:Երևանը, հայկական շատ բնակավայրերի պես, ունեցել է դարերով փոխանցվող գինեգործական ավանդույթներ: Քաղաքի կենտրոնում այսօր էլ կարելի է ծանր կողպեքների և հաստ փայտե դռների հետևում գտնել սարդոստայնների ու հողի շերտերի մեջ կորած մութ նկուղներ` նախկինում գինու հոտով ներծծված աղյուսե մառաններ, մեծ ու փոքր հնձաններ, և դրանք միմյանց կապող թունելներ, որոնք բացի հարևանների ընկերության ամրապնդումից ծառայել են նաև անվտանգության նպատակներով` ապահովելով փախուստի ճանապարհ` թշնամու հարձակումներից փրկվելու համար:

Այսպես, փետրվարի 1-ի երեկոյան Պուշկինի 4 հասցեի բնակիչները մի խումբ քաղաքացիների ուղեկցեցին տան նկուղում գտնվող նախկին գինեգործական մառանն ու հնձանը: Այս տարածքը 2013-ին Կառավարության որոշմամբ գերակա հանրային շահ է ճանաչվել, ինչը ենթադրում է, որ պատմության մի քանի շրջան տեսած այս շենքերը կարող են շուտով քանդման ենթակա լինել:

Այցին մասնակցում էր նաև Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով` այս դեպքում կարիք չկա գնահատական տալ նախկինում որպես մառան ծառայած այս կառույցի արտադրական ծավալներին և նշանակությանը, կարևորն փաստն է, որ այս վայրը նախկինում քաղաքային մշակույթի մաս կազմող գինեգործական ժառանգության վերջին նմուշներից է, որը կորցնելը աններելի է:

Maran8 Այս մառանում կարելի է տեսնել մեկ մեծ գետնափոր քարաշեն տակառ, որը, ըստ բնակիչների, մոտ 5մ խորություն ունի: Եվս երկու տակառ թաղված է հողի տակ, նկուղի այսօրվա պայմաններում հնարավոր չէ դրանք տեսնել:

Մեկուկես դարի կյանք ունեցած այս մառանում կարելի է տեսնել մեկ մեծ գետնափոր քառաշեն տակառ, որը, ըստ բնակիչների, մոտ 5մ խորություն ունի: Եվս երկու կարաս թաղված է հողի տակ, նկուղի այսօրվա պայմաններում հնարավոր չէ դրանք տեսնել:

Տան սեփականատերերը վստահեցնում են, որ շինությունը նշանավոր պատմություն ունի, այստեղ է եղել Երևանի առաջին ատամնաբուժարանը, ինչից հետո այստեղ ապրել են հայտնի գործիչներ, ինչպես` Թաիրովների ընտանիքը, դերասանուհի Անիկ Մկրտումյանը և այլն: Տանտերը հիշում է, որ Համաշխարհային պատերազմի տարիներին մառանը որպես ռմբապաստարան էր ծառայում, իսկ այնտեղ պահվող հակագազային դիմակները դարձել էին իրենց մանկության խաղալիքները:

Տան տարածքի շուրջ այսօր երկու դատական քննություն է ընթանում: Մի կողմից` այստեղ ապագա կառուցապատման իրավունքը ստացած «Լոքըլ դիվելոփերս» ընկերությունը դատարանի միջոցով փորձում է օտարել բնակիչներին գերակա հանրային շահ ճանաչված տարածքից, մյուս կողմից բնակիչները վիճարկում են իրենց սեփականության գնահատման սկզբունքները:

Նրանց խոսքով` նոր սեփականատերն իրական արժեքից մի քանի անգամ պակաս գումար է առաջարկվել: Այս խնդրով քրեական գործ է հարուցվել, որն այս պահին գտնվում է նախաքննության փուլում:

Այսօր աղյուսե կամարները թաքնված են սարդոստայնների հաստ շերտերի տակ, դեպի նկուղ տանող աստիճանները պատված են սառույցի հաստ շերտով, և Պուշկինի 4-ի լքված բակում ոչինչ չի հուշում ժամանակին այստեղ պահվող գինով անցած քաղաքային խրախճանքների մասին:

Maran12 Մառանն ավելի ուշ ծառայել է որպես ռմբապաստարան

Maran6 Սովետական ժամանակաշրջանում այստեղ է գտնվել հրշեջների կայանի քաղաքային ազդանշանը

Maran10

Maran11

Maran5

Մեկնաբանել