Լևոն Տեր-Պետրոսյանն ու Բակո Սահակյանը քննարկել են Քառօրյա պատերազմը

LTP BSՄայիսի 3-ին տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահական կայքը, հանդիպմանը քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանում ապրիլի 2-5-ը հակառակորդի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմական գործողություններին վերաբերող մի շարք հարցեր:

«Նախագահ Սահակյանը կարևորել է այս ծանր օրերին քաղաքական ուժերի ցուցաբերած միասնականությունը և նրանց դերակատարությունը մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման գործում»,- ասված է հաղորդագրության մեջ:

***

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը մայիսի 2-ին մեկնել է Արցախ:

Ապրիլի 11-ին տված հարցազրույցում Լևոն Տեր-Պետրոսյանը ասել էր, որ առաջիկայում պայմանավորվածություն ունի հանդիպելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:

Բակո Սահակյանը ևս օրերս տված հարցազրույցում նշել էր, որ մոտ ապագայում այդպիսի հանդիպում նախատեսված է:

Մեկնաբանել