Կառավարությունը կքննարկի Արցախի ճանաչման վերաբերյալ օրինագիծը

Screen Shot 2016-04-07 at 3.23.47 PMԿառավարությունը մայիսի 5-ի նիստին քննարկելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման վերաբերյալ օրինագիծ:

«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը և Հրանտ Բագրատյանը:

Նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նա­խագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները»:

Նշվում է, որ ներկայացված օրենքի նախագիծը Ազգային ժողովում քննարկելիս հարակից զեկուցմամբ հան­դես է գալու արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Մեկնաբանել