Սերժ Սարգսյանի երեք պահանջներն ու հնարավոր հանդիպումը Ալիևի հետ

Հայաստանում չեն բացառում, որ մայիսի 16-ին հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները։ ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարությամբ է հանդես եկել, նշելով, թե հանդիպելու ժամանակն է։ Չնայած Սերժ Սարգսյանի՝ օրեր առաջ ներկայացրած երեք պահանջներին, Սարգսյանն ամենայն հավանականությամբ կմեկնի հանդիպմանը։