Հուլիսի 6-ին Ջոն Քերին կայցելի Վրաստան

Ջոն Քերիի և Միխեիլ Ջանելրիձեի հանդիպումը Վաշինգտոնում այս տարվա մարտին: Ջոն Քերիի և Միխեիլ Ջանելիձեի հանդիպումը Վաշինգտոնում այս տարվա մարտին:

Հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կայցելի Վրաստան. այս ասին, վրացական լրատվամիջոցների հաղորդմամբ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Արչիլ Գեգեշիձեն:

Վերջինիս խոսքով՝ այցը ներառում է հարցերի լայն շրջանակ. կքննարկվի համագործակցությունը անվտանգության և պաշտպանության ոլորտում, ինչպես նաև քաղաքական և տնտեսական հարաբերությունների խորացումը:

Թբիլիսիում պետքարտուղարը կունենա բարձր մակարդակի հանդիպումներ և Վրաստանի վարչապետի հետ կվարի երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության խարտիայի նիստը:

Վրաստան այցելելու իր մտադրության մասին Ջոն Քերին հայտարարել էր մարտի կեսին Վաշինգտոնում Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեի հետ հանդիպման ժամանակ: Georgian Journal-ի հաղորդմամբ՝ Քերին ասել էր, որ Վրաստանը «կարևոր ընկեր է» ԱՄՆ-ի համար:

2009թ. Վաշինգտոնում ստորագրվել է Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության խարտիան, որը նախատեսում է համագործակցություն անվտանգության, պաշտպանության, առևտրի, տնտեսության, մշակույթի, մարդասիրական ոլորտներում:

Ամեն տարի ԱՄՆ-ում և Վրաստանում անցկացվում են աշխատանքային խմբերի հանդիպումներ և լիագումար նիստեր, որոնք ընթացքում քննարկվում է փաստաթղթում ամրագրված դրույթների իրագործումը:

Մեկնաբանել