Քաջարան. հանքավայրին կից քաղաքը

7000 բնակիչ ունեցող Քաջարանը հայտնի է մոլիբդենի իր պաշարներով։ Քաղաքի հանքավայրը շահագործվում է արդեն շուրջ կես դար։ Օրենսդրությամբ՝ հանքավայրի շահագործման բնապահպանական և բնօգտագործման վճարները պետք է ամբողջովին փոխհատուցեն շրջակա միջավայրին հասցված վնասները։ Բայց արդյոք թղթի վրա սահմանվածը իրականությո՞ւն է։

Մեկնաբանել