Գյումրիում ընտրությունների դիտորդը մահացել է

Հոկտեմբերի 2-ին Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 34/53 ընտրատեղամասում կտրուկ վատացել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացողությունը: Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:

««Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավակցում է Գ.Կոստանյանի ընտանիքին և հարազատներին: Մենք բարձր ենք գնահատում նրա քաղաքացիական գիտակցությունը և ներդրումը ընտրական գործընթացների վերահսկողության գործում»,- ասցած է նախաձեռնության հայտարարությունում:

Մեկնաբանել