Հայաստանի մարդասիրական օգնությամբ առաջին օդանավը ժամանել է Սիրիա

Հայաստանից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությամբ առաջին օդանավը ժամանել է Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա։ Հայաստանի արտգործնախարարությունը Թվիթերի իր էջում տեղադրել է լուսանկարներ և շնորհակալություն հայտնել Ռուսաստանի արտգործնախարարությանը` մարդասիրական օգնությունը տեղափոխելու համար։

Հալեպում սեպտեմբերի վերջին սրված իրադրության կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին հանձնարարել էր երկու օդանավով մարդասիական օգնություն հասցնել Սիրիա։

Մեկնաբանել