Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին

Դեկտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նորանշանակ համանախագահ Ստեֆան Վիսկոնտիին:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, զրուցակիցները հանգամանալից քննարկել են Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։

Էդվարդ Նալբանդյանը շեշտել է, որ բանակցային գործընթացի առաջ մղման համար հրամայական է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունների անշեղ իրականացումը: Այս առումով կարևորվել է Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների պատվիրակությունների ղեկավարների հայտարարությունը:

Հայաստանյան այցից առաջ Վիսկոնտին Բաքվում էր, որտեղ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի ղեկավարության հետ։

Մեկնաբանել