Օբաման հանդես կգա հրաժեշտի ելույթով

Հունվարի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հանդես կգա հրաժեշտի ելույթով։

«Երեքշաբթի՝ հունվարի 10-ին, կգնամ տուն՝ Չիկագո, իմ հրաժեշտի երախտիքի խոսքը ձեզ ասելու, թեև դուք չեք կարող անձնապես լինել այնտեղ։ Ես սկսում եմ գրել իմ ակնարկները։ Ես կարծում եմ, որ դա առիթ է իմ երախտագիտությունը հայտնելու ձեզ այս հետաքրքիր ճանապարհն անցնելու համար, փառաբանելու նախորդ ութ տարիներին այս երկիրը դեպի լավը փոխելու ձեր ջանքերը և առաջարկելու որոշ գաղափարներ, թե այստեղից հետո ուր ենք գնում մենք։ Հուսով եմ, որ մի վերջին անգամ դուք կմիանաք ինձ»,- Սպիտակ տան Instagram-ի էջում գրել է Բարաք Օբաման։

Մեկնաբանել