Երուսաղեմում բեռնատարը մխրճվել է մարդկանց մեջ, կա 4 զոհ և մոտ15 վիրավոր

Երուսաղեմում՝ Հին քաղաքից ոչ հեռու, բեռնատարը մխրճվել է այդ պահին ավտոբուսից իջնող մարդկանց մեջ, կա առնվազն չորս զոհ, 15 հոգի վիրավորվել է, հաղորդում է Haaretz-ը:

Ըստ հաղորդագրության՝ բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից և մխրճվել մարդկանց մեջ: Ոստիկանապետ Ռոնի Ալշեյխը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչական հարձակում: Բեռնատարի պաղեստինցի վարորդը տեղում չեզոքացվել է: Ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Լյուբա Սամրիի տեղեկացմամբ՝ բեռնատարի թիրախը ավտոբուսից դուրս եկած մի խումբ զինվորականներն էին:

Մեկնաբանել