Թվերը խոսում են․ 2016-ին՝ 2008-ի համեմատ, Հայաստանում հանցագործությունների թիվը կրկնակի աճել է

2008թ․ համեմատ՝ 2016թ․ Հայաստանում հանցագործությունների թիվը կրկնակի աճել է։ Եթե 2008-ին 10 հազ․ բնակչի հաշվով կատարվել է 30 հանցագործություն, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 63։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում 2016-ին գրանցվել է 18 764 հանցագործություն։ 2015-ի համեմատ հանցագործությունների քանակն աճել է 10%-ով։ Ի դեպ, նույն ժամանակահատվածում ամենաշատը՝ 37%-ով, շատացել են միջին ծանրության հանցագործությունները։

Հանցագործությունների ամենամեծ թիվը գրանցվել է Երևանում և Կոտայքում, իսկ ամենափոքրը՝ Վայոց ձորում և Գեղարքունիքում։

Մեկնաբանել